Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Վարչապետը կարևորում է Հայաստանի տնտեսության մեջ եղած դինամիկան տնտեսական մոմենտումի վերածելը

Վարչապետը կարևորում է Հայաստանի տնտեսության մեջ եղած դինամիկան տնտեսական մոմենտումի վերածելը
23.09.2019 | 11:55

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը նոր հարթության վրա բարձրացնելու համար կարևորում է, որ այս փուլում հնարավոր լինի Հայաստանի տնտեսության դինամիկան վերածել տնտեսական մոմենտումի: Լոս Անջելեսում լրատվամիջոցների ներկայացուցչների հետ հանդիպմանը լրագրողը հետաքրքրվեց, թե որն է լինելու վարչապետի գլխավոր մեսիջը` ուղղված հայ համայնքին: Նա պարզաբանեց` հարցի ենթատեքստը հայրենքի վերադառնալու հորդորն է: «Քիչ առաջ հանդիպում էինք Կալիֆորնիայի հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ, և այնտեղ ըստ էության այդ թեմային անդրադարձավ եղավ: Մեր հիմնական ուղերձը լինելու է համահայկականության հայեցակարգի գործնական խնդրի ձևակերպումը: Իմ կարծիքով՝ այսօրվա մեր մեծագույն խնդիրը Հայաստանի տնտեսական զարգացումն ու տնտեսական հզորացումն է: Բոլոր այն հարցերը, որ կան մեր ազգային օրակարգում, ուժեղ պետության լուծելիք հարցերն են: Իսկ ուժեղ պետություն ասելով առաջին հերթին պետք է հասկանանք տնտեսապես զարգացած պետություն: Մենք դա անվանում ենք տնտեսական հեղափոխություն, նրանք, ովքեր ուզում են այլ կերպ անվանել, բացարձակապես դեմ չենք, բայց կարծում ենք, որ այս փուլում շատ կարևոր է, որ այն դինամիկան, որ ունենք Հայաստանի տնտեսության մեջ, իսկապես կարողանանք վերածել տնտեսական մոմենտումի»,-ասաց վարչապետը: Նա նկատեց, որ դա հնարավորություն կտա Հայաստանը նոր հարթության վրա բարձրացնել:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ